Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նոր մոտորանավակներ եւ ռադարներ կստանա ԱՄՆ-ից


Առաջիկայում Ադրբեջան կհասցվեն նոր ռազմական մոտորանավակներ եւ ռադարներ, որոնք Ադրբեջանի ռազմածովային ուժերին է տրամադրել Միացյալ Նահանգների կառավարությունը:

«Ազերի-Փրես» գործակալության փոխանցմամբ, արագընթաց այդ մոտորանավակներում տեղադրված սարքավորումները թույլ են տալիս հեռվից հայտնաբերել նավերի վրա գտնվող ռադիոակտիվ եւ քիմիական նյութերը:

2001 թվականին Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատկացրել էր 3 ժամանակակից սահմանապահ նավ: Ներկայումս Ադրբեջանի ռազմածովային ուժերը համալրված են 2200 զինծառայողներով եւ տարբեր տիպի 15 նավերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG