Մատչելիության հղումներ

Ապստամբ ջոկատը ցրվել է


Ըստ առայժմ չհաստատված տեղեկությունների, Կոդորի կիրճի ինքնապաշտպանական ջոկատը դադարեցրել է դիմադրությունը Վրաստանի ոստիկաններին:

«Ըստ չհաստատված լուրերի, Էմզար Կվիցիանիի «Որսորդ» ջոկատի անդամները ցրվել են անտառներում, բայց մենք առայժմ չեն կարող հաստատել այդ տեղեկությունները», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Աբխազիայի զինված ուժերի շտաբի պետ Անատոլի Զայցեւը ՝ հավելելով, որ Կոդորի կիրճի՝ աբխազների կողմից վերահսկվող ստորին հատված ոչ մի վրաստանցի մուտք չի գործել:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, երեքշաբթի օրը Կոդորի կիրճում Վրաստանի ձեռնարկած ոստիկանական գործողությունը այսօր դադարեցվել է: Վրաստանի բանակը եւ ոստիկանությունը վերահսկում են 3 գյուղ:

Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն խոսվում է երկու կողմից վիրավորների մասին: Ապստամբ Էմզար Կվիցիանիի եւ նրա զինակիցների գտնվելու վայրը անհայտ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG