Մատչելիության հղումներ

«Սոչիի մերձակայքում հայկական A-320 ինքնաթիռի վթարի պատճառը մարդկային գործոնն է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, վթարի պատճառները ուսումնասիրող կառավարական հանձնաժողովի նախագահ Իգոր Լեւիտինը:

Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան հայտարարել է, որ եղանակային անբարենպաստ պայմաններում վայրէջքի ժամանակ ինքնաթիռի հրամանատարը «պատշաճ կերպով չի վերահսկել ինքնաթիռի թեքությունը եւ բարձրությունը»: Նրա խոսքերով, «հրամանատարի նման գործողությունների պայմաններում երկրորդ օդաչուն նույնպես չի ապահովել վայրէջքի ցուցանիշների վերահսկումը»:

Վթարի պատճառների հետաքննությունը իրականացնում էր Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը՝ «Էյրբաս» ընկերության ֆրանսիացի փորձագետների մասնակցությամբ:

Մայիսի 3-ին «Արմավիա» ընկերության Երեւան - Սոչի չվերթն իրականացնող A-320 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էր 113 մարդ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG