Մատչելիության հղումներ

logo-print

Ներկայացվեց «Նռան գույն»-ի աշխատանքային նյութի հիման վրա նկարահանված «Սայաթ-Նովա» ֆիլմը


Հայաստանի ազգային պատկերասրահի կինոդահլիճում այսօր ցուցադրվեց ներկայումս ամերիկաբնակ ռեժիսոր Լեւոն Գրիգորյանի «Սայաթ-Նովա» ֆիլմը, որը իտալացի պրոդյուսեր Ռենո Շարեթի աջակցությամբ նկարահանվել է Սերգեյ Փարաջանովի գլուխգործոցներից մեկի՝ «Նռան գույնը» ֆիլմի աշխատանքային նյութի հիման վրա:

Լեւոն Գրիգորյանը անցած դարի 60-ական թվականներին նկարահանված «Նռան գույնը» ֆիլմում Փարաջանովի ասիստենտն է եղել: Խորհրդային կինոչինովնիկները ոչ միայն էական կրճատումներ էին արել նախապես «Սայաթ-Նովա» կոչվող ֆիլմում, այլեւ հետագայում գրեթե ամբողջովին ոչնչացել էին ֆիլմի նեգատիվ ժապավենը:

Լեւոն Գրիգորյանը այսօր ասաց, որ «ինչ-որ հրաշքով» Հայֆիլմի արխիվներում շուրջ քառասուն տարի պահպանվել էր ֆիլմի ողջ աշխատանքային նյութը, ինչի հիման վրա էլ նկարահանել է իր «Սայաթ-Նովա»-ն:

Փարաջանովյան վեց նովելներից բաղկացած այս ֆիլմը արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը:

«Սայաթ-Նովա»-ն ընդգրկված էր վերջերս ավարտված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում՝ մնալով բացարձակապես անարձագանք:

«Փաստորեն ձեւ արեցին, թե ոչ մի բան չկա, այս գործը չի կատարվել», - սրտնեղեց Գրիգորյանը:

Այդուհանդերձ, նա պատրաստվում է հաջորդ «Ոսկե ծիրան»-ին ներկայացնել ֆիլմի երկրորդ մասը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG