Մատչելիության հղումներ

«Փչովի տղամարդու» կողքին կինն իրեն ավելի ապահով է զգում


Լոնդոնում այսօր ներկայացվել է «փչովի տղամարդ»֊-ը, որին մեքենա վարող կանայք կարող են նստեցնել իրենց կողքին՝ ավելի ապահով զգալու համար:

«Շեյլաս ուիլս» ապահովագրական ընկերության հետազոտության համաձայն, կանանց 82 տոկոսը իրենց ավելի ապահով է զգում, եթե մեքենայում իրենց կողքին ինչ֊-որ մեկը նստած է: Հարցվածների մոտ կեսը ասել է, որ չի սիրում միայնակ մեքենա վարել մթության պայմաններում:

«Մենք չենք ասում, որ «փչովի տղամարդ»֊-ը միակ փրկությունն է, բայց հույս ունենք, որ նրա ներկայությունը կնոջ կողքին ավելի մեծ ապահովության զգացում կպարգեւի կնոջը եւ կօգնի նրան հաղթահարել վախի զգացումը մթության մեջ մեքենա վարելիս», -֊ «Ռոյթերզ»֊-ին ասել է «Շեյլաս ուիլզ»-֊ի խոսնակ Ջեքի Բրաունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG