Մատչելիության հղումներ

Ստամբուլում ադրբեջանուհի է դանակահարվել


APA գործակալությունը այսօր հաղորդել է, որ Ստամբուլում դանակահարվել է ադրբեջանցի մի կին:

Թամաշա Իսմայլովայի եւ նրա թուրք զուգընկերոջ՝ Արկան Սարթկայայի միջեւ վեճ է ծագել, ինչի արդյունքում ադրբեջանուհին դանակահարվել է փողոցում:

Սարթկայան ոստիկանությանը հայտնել է, որ սպանվածի հետ ապրել է երկու տարի եւ համոզել նրան ամուսնանալ:

«Սակայն նա անբարոյական կյանք էր վարում եւ հրաժարվում էր ամուսնությունից: Այդ պատճառով մենք վիճեցինք, եւ ես սպանեցի նրան»,֊ - ասել է Սարքկայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG