Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս պաշտպանվել Հայկական ատոմակայանի վթարի դեպքում


Վաղը Երեւանում եւ Արմավիրի մարզում սկսվում են ուսումնական վարժանքները, որոնց նպատակն է պարզել, թե որքանո՞վ են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պատրաստ պաշտպանելու բնակչությանը Հայկական ատոմակայանի վթարի դեպքում:

Ինչպես այսօր հաղորդում է Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը, վարժանքը նաեւ թույլ կտա հղկել եւ լրամշակել բնակչության պաշտպանության Հայաստանի ազգային պլանը, որը մշակված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նորագույն չափանիշներով:

Վարժանքը կսկսվի մայրաքաղաքում, այնուհետեւ կկազմակերպվի Արմավիրի մարզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG