Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի Ահտիսաարի. «Բելգրադը պատրաստ է տալ ամեն ինչ, բացի անկախությունից, Կոսովոն միայն անկախություն է ուզում»


Երեկ Վիեննայում անարդյունք ավարտվեցին բանակցությունները Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարների միջեւ: Ամփոփելով դրանք՝ ՄԱԿ-֊ի հատուկ բանագնաց Մարտի Ահտիսաարին փաստել է. - «Բելգրադը պատրաստ է տալ ամեն ինչ, բացի անկախությունից, Պրիշտինան անկախությունից բացի այլ բան չի ուզում»:

«Դա առաջին հանդիպումն էր, եւ իմ կողմից միանգամայն սխալ կլիներ ճեղքում ակնկալել»,֊ - ասել է Ահտիսաարին:

«Սերբիան նպատակ չունի կառավարել Կոսովոյի ալբանացիներին, մենք պարզապես ցանկանում ենք պաշտպանել մեր օրինական շահերը»,֊ - բանակցություններից հետո ասել է Սերբիայի նախագահ Բորիս Տաջիչը:

«Անկախությունը մեր դիրքորոշման սկիզբն է եւ վերջը»,֊ - հավաստիացրել Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեջդիուն:

Բանակցությունները կվերսկսվեն օգոստոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG