Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը, որն այսօր Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ, ասել է, որ իր երկիրը շարունակելու է պայքարը Հըզբոլահ մահմեդական խմբավորման դեմ:

«Կյանքը հյուսիսային Իսրայելում գործնականում դադարել է Հըզբոլահի հրթիռակոծման հետեւանքով»,֊ - ասել է վարչապետը:

Նախօրեին Ռայսը Բեյրութում Լիբանանի առաջնորդներին հավատացրել է, որ հրադադարը կկայանա միայն այն դեպքում, եթե Հըզբոլահը դուրս բերի իր զինյալներին Իսրայելին սահմանակից տարածքներից:

Երկու շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունների հետեւանքով, ինչպես վկայում է «Ռոյթերզ»֊-ը, Լիբանանում զոհվել է 408, իսկ Իսրայելում՝ 41 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG