Մատչելիության հղումներ

Աբխազիան պնդում է, թե Վրաստանը զորք է մտցնում Կոդորի կիրճ


Վրաստանի իշխանությունները, խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը, այսօր ծանր ռազմական տեխնիկա եւ զորամիավորումներ են մտցրել Աբխազիայի Կոդորի շրջան: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասված է Աբխազիայի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հղած նամակում:

«Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարների գլխավորած ռազմական շարասյունը ուղեւորվել է Կոդորի կիրճ», - ասված է նամակում. - «Վրաստանը նպատակադրված եւ հետեւողական գործողություններ է իրականացնում՝ բանակցային գործընթացից դուրս գալու ուղղությամբ, ուստի, նման գործողությունների հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Թբիլիսիի վրա»:

Աբխազիայում ՄԱԿ-ի առաքելությունը այսօր հաստատել է, որ Վրաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մուտք են գործել Կոդորի կիրճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG