Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ Խորհրդի նախագահ


Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տասներորդ արտահերթ համագումարում շաբաթ օրը կուսակցության կանոնադրության եւ կանոնակարգի մեջ կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀԿ-ի 70 հոգուց կազմված Խորհրդի նախագահ եւ կուսակցության փոխնախագահ միաձայն ընտրվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընգրկվեց կուսակցության 9 հոգուց բաղկացած գործադիր մարմնում:

ՀՀԿ Խորհրդի նորընտիր անդամ, Ազգային Ժողովի «Ժողպատգամավոր» խմբի նախագահ Կարեն Կարապետյանը նշանակվեց Հանրապետական կուսակցության տնտեսական հանձնաժողովի նախագահ: Խորհրդի մեկ այլ նորընտիր անդամ՝ խոշոր գործարար Հարություն Փամբուկյանը նշանակվեց գործարար աջակցության հանձնաժողովի նախագահ:

Խորհուրդը համալրվել է կին անդամներով՝ պատգամավոր Հերմինե Նաղդալյան եւ պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյան:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG