Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Համանախագահները կհանդիպեն օգոստոսի սկզբին Փարիզում»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական կոնսուլտացիաները անցկացնել օգոստոսի սկզբին Փարիզում:

Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական «Թրենդ» գործակալություն հարցազրույցում հայտնել է, որ հանդիպման հիմնական նպատակը ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ հուլիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի արդյունքների քննարկումն է:

Մերզլյակովը նշել է, թե առայժմ հայտնի չէ, թե ի՞նչ որոշումներ են կայացվելու եւ քննարկվելու է արդյո՞ք կողմերի հանդիպումների հերթական փուլերի կազմակերպման հարցը:

«Մենք դա կորոշենք, երբ հանդիպենք: Ամերիկացի համանախագահը կունենա վերջին շփումները, կխոսի նախագահների հետ, եւ, հավանաբար, ինչ-որ գնահատականներ կտա», - նշել է Յուրի Մերզլյակովը:

Մեթյու Բրայզան, ինչպես «Ռեգնում» գործակալությանը հայտնել են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից, տարածաշրջանային այցը կսկսի Ստեփանակերտից, ուր կժամանի հուլիսի 29-ին: Նախատեսվում է նրա հանդիպումը Արկադի Ղուկասյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG