Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս կուսակցություն չէ»


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, ըստ որի նախագահ Քոչարյանին սատարող առաջին ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

«Նախ, «Բարգավաճ Հայաստան»-ը դեռեւս կուսակցություն չէ, որքանով տեղյակ եմ, համագումար չի արել: Եվ երկրորդ՝ ինչո՞ւմ է դրսեւորվել նրա քաղաքական աջակցությունը հանրապետության նախագահին», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցրազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Նախարարի համոզմամբ, «քաղաքական աջակցության մասին կարող է խոսել այն ուժը, որն արդեն ձեւավորվել է որպես քաղաքական ուժ եւ ազդեցություն ունի քաղաքական դաշտում, ներկայացված է Հայաստանի կառավարման մարմիններում, Ազգային Ժողովում». - «Եթե այդպիսին չէ՝ ի՞նչ աջակցության մասին է խոսքը»:

«Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ ՀՀԿ-ի՝ ընտրություններին առանձին կամ միասին գնալուն, նման հարց դեռեւս չի քննարկվել, դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը լինի», - եզրափակեց Սերժ Սարգսյանը:


Ռուզան Խաչատրյան, Հրաչ Մելքումյան եւ Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG