Մատչելիության հղումներ

Հասմիկ Նավասարդյան. «Սերժ Սարգսյանի մուտքը Հանրապետական ոչնչով պայմանավորված չէ»


Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը գտնում է, որ «Սերժ Սարգսյանի մուտքը Հանրապետական ոչնչով պայմանավորված չէ»:

«Ժամանակը ցույց կտա՝ ով ինչի համար մտավ Հանրապետական, ինձ համար կարեւոր է, որ կուսակցության նախնական գաղափարախոսությունը չխեղաթյուրվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հասմիկ Նավասարդյանը:

«Աշոտ Նավասարդյանի մահից հետո բազմաթիվ փոփոխություններ են կատարվել կուսակցության ծրագրում եւ կանոնադրության մեջ: Այսօր չկա այն գաղափարախոսությունը՝ լիովին, 100-տոկոսանոց, որը Աշոտն էր գրել», - ասում է Հասմիկ Նավասարդյանը եւ հավելում. - «Հանրապետականը այսօր տարածում է նժդեհյան գաղափարները, բայց արդյո՞ք բոլորն են տեր այդ գաղափարախոսությանը, թե՞ դա միայն ֆիկցիա է»:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG