Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները ամիսներ տեւած դատական վեճից հետո կարողացան վերջապես մտնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքում գտնվող վարձակալած տարածքը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 26-ին կայացրած վճիռը օրինական ուժի մեջ մտավ հուլիսի 12-ին: Ըստ այդմ՝ «Ժառանգություն» կուսակցությունը իրավունք ունի զբաղեցնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքում գտնվող իր վարձակալած տարածքը մինչեւ 2007 թվականի սեպտեմբերը:

«Բոլորդ տեսաք, որ մենք մտանք եւ ականատեսը եղանք մի նոր ոտնձգության», - լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը: - «Ըստ էության ներսում պոկված էր կնիքը, բաց էր պատուհանը»:

Խաչատրյանի վկայությամբ՝ դա այն սենյակն է, որտեղ գնտվել է «հիմնական ֆոնդային համակարգիչը»:

Այսօր Կենտրոն համայնքի ոստիկանության փորձագետները այդ համակարգիչը կնքեցին եւ տարան փորձաքննության: Դեռ մարտի 8-ին, երբ բացահայտվել էր, որ անհայտ անձինք օգտագործել են համակարգիչը, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր իրավապահ մարմիններին:

«Ոստիկանությունը զբաղվում է եւ դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում, որից մեկը պիտի լինի նաեւ այս փորձաքննության արդյունքը», - փոխանցեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Բայցեւայնպես՝ մուտք գործելով իր քաղաքացիական պարտականությունները կատարած Րաֆֆի Հովհաննիսյանի վարձակալած տարածք, մենք երաշխավորված չենք, որ պետական պաշտոնատար անձինք չեն շարունակի իրականացնել այլ ապօրինություններ», - ասված է «Ժառանգություն» կուսակցության՝ երեկ տարածած հայտարարության մեջ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG