Մատչելիության հղումներ

Իրանը շարունակելու է միջուկային ծրագիրը


Իրանի Անվտանգության գերագույն խորհուրդն այսօր հայտարարել է, որ երկիրը շարունակելու է ուրանի հարստացման վիճահարույց ծրագիրը:

Հեռուստատեսությամբ հրապարակված հայտարարությունում ասված է, որ Թեհրանը «պատրաստ է դիվանագիտական լուծում գտնել, սակայն ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհուրդը պետք է խուսափի առճակատման ուղուց»:

Արեւմտյան գործակալությունները այսօր հայտնում են, որ Իրանը խոստացել է օգոստոսի 22-֊ին պատասխանել իր միջուկային ծրագրի վերաբերյալ աշխարհի տերությունների առաջարկներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG