Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Նախագահի թեկնածուի հարցը կպարզվի 2008 թվականին»


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքով, նախագահի թեկնածուների հետ կապված հարցերը կհստակեցվեն նախագահական ընտրություններից առաջ:

«Երբ գա ժամանակը, կիմանաք նախագահության թեկնածուների մասին»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը չի պատրաստվում դառնալ նախագահի թեկնածու, Հայաստանի վարչապետը ասաց. - «2008֊-ին դա կերեւա»:

Վերլուծաբանների կարծիքով, Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում նախագահի թեկնածու կառաջադրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG