Մատչելիության հղումներ

Մոսկվայում Քոչարյան-Ալիեւ հանդիպում չի նախատեսվում


Հակառակ ադրբեջանցի պաշտոնյաների պնդման, թե Մոսկվայում հնարավոր է Քոչարյան֊-Ալիեւ հանդիպում, հայկական կողմը հայտնում է, որ նման հանդիպում չի լինելու:

«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ Մոսկվայում՝ ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում», - «Ինտերֆաքս»-ին ասել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը:

«Նման հանդիպում Մոսկվայում չի նախատեսված»,֊ - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Միաժամանակ նա հայտնեց, որ Մոսկվայում սպասվում է Վլադիմիր Պուտին ֊- Ռոբերտ Քոչարյան հանդիպում:

Հայաստանի նախագահը Մոսկվա կմեկնի վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG