Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր արդեն 40-րդ անգամ ամբողջ աշխարհում նշվում է շախմատի միջազգային օրը: 1924 թվականի հուլիսի 20-ին հիմնադրվել է շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ):

Այժմ ՖԻԴԵ-ի կազմում ընդգրկված է 162 երկիր, իսկ ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը ներառում է ավելի քան 86 հազար շախմատիստների:

Համաշխարհային օլիմպիադայում առաջին տեղը գրաված մեր հավաքականի ներկայացուցիչները, ըստ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի, տոնական օրը կանցացնեն սովորականի պես՝ մարզումներում կամ միջազգային մրցաշարերում:

Հավաքականի անդամ Կարեն Ասրյանը հենց այս օրերին աշխարհի հավաքականի կազմում ուժերը չափում է Չինաստանի հավաքականի հետ, իսկ Հայաստանի լավագույն շախմատիստ, 24-ամյա Lեւոն Արոնյանը պատրաստվում է ամսվա վերջին կայանալիք կարեւոր հանդիպումներին:

«Գերմանիայի Մայնց քաղաքում Արոնյանը մասնակցելու է անչափ հետաքրքիր մի մրցաշարի: Լեւոնը, փաստորեն, վիճարկելու է աշխարհի չեմպիոնի կոչումը», - հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG