Մատչելիության հղումներ

logo-print

Իսպանիայում ձերբակալվել է ավտոմեքենաների գողությամբ զբաղվող հայերի խումբ


Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 13 անդամից բաղկացած քրեական մի խումբ, որը մասնագիտանում էր Վալենսիա եւ Ալիկանտե նահանգներում շքեղ ավտոմեքենաներ գողանալու մեջ:

Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, խմբի 11 անդամները Հայաստանից են, որտեղ եւ տեղափոխվել է գողացված մեքենաների մեծ մասը: Մյուս երկու անդամները Բուլղարիայից եւ Կուբայից են:

Խուզարկությունների արդյունքում իսպանական ոստիկանությունը հայտնաբերել է 10 շքեղ ավտոմեքենա, ավտոմեքենաների չլրացված փաստաթղթեր եւ կանխիկ գումար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG