Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցության հայցը՝ 2004 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտնել է կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18֊-ին հրավիրվել է Ստրասբուրգ՝ դատական լսումներին մասնակցելու համար: Նաթելաշվիլին պահանջել է, որ դատավարությանը՝ որպես պատասխանող կողմ ներկա լինի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Ինչպես այսօր տեղեկացնում է «Կովկասպրես»֊-ը, Շալվա Նաթելաշվիլին Եվրադատարան էր դիմել երկու տարի առաջ՝ ընտրություններից անմիջապես հետո: Նա պնդում է, թե Սահակաշվիլին բռնությամբ է զավթել իշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG