Մատչելիության հղումներ

Աբխազիայի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Աբխազիայի հանրապետությունը


Աբխազիայի խորհրդարանն այսօր կոչ է արել բոլոր երկրներին՝ «անհապաղ սկսել Աբխազիայի անկախության պաշտոնական ճանաչման գործընթացը»:

«Աբխազիայի անկախության ճանաչումը կհանդիսանա ոչ միայն Աբխազիայում, այլեւ ողջ հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող առավել բարդ խնդիրների արմատական լուծում»,֊ - ասվում է այսօր ընդունված հայտարարության մեջ:

Միաժամանակ Աբխազիայի խորհրդարանը հորդորել է ՄԱԿ֊-ին, ԵԱՀԿ֊ին եւ միջազգային այլ կազմակերպություններին՝ «կանխել Վրաստանի ղեկավարության միլիտարիստական ծրագրերը»:

Աբխազիայի խորհրդարանը կարծիք է հայտնել, որ «Աբխազիայի կարգավիճակի որոշակիացումը՝ այս պահին նրա տարածքում բնակվող ժողովրդի բացառիկ իրավունքն է»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG