Մատչելիության հղումներ

Կկայանա արդյո՞ք Պուտին-Սահակաշվիլի հանդիպումը


Վրաստանի փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն այսօր մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցելու նպատակով:

Վրաստանի արտգործնախարարությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Մոսկվայում Անթաձեն հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ:

Նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել էր, թե Հարավային Օսիայից եւ Աբխազիայից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման մասին Վրաստանի խորհրդարանի որոշման իրագործման վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի «Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո»:

Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ երկու նախագահների հանդիպման անցկացումը ռուսական կողմից դեռ չի հաստատվել:

«Եթե մենք իմանանք, որ հանդիպման հետեւում որեւէ իրական քայլերի ցանկություն է, կաշխատենք այն ներառել հուլիսի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածում», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG