Մատչելիության հղումներ

Ադրբեջանական թերթը պնդում է, թե ԱՄՆ֊-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարում Ղարաբաղի շուրջ


«Վաշինգտոնը գաղտնի բանակցություններ է սկսել Մոսկվայի եւ Փարիզի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ»,֊ - գրում է այսօր «Այնա» ադրբեջանական թերթը:

Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ՝ պարբերականը պնդում է, թե ԱՄՆ-֊ը ցանկանում է համանախագահների թվում տեսնել Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Թուրքիան:

«Բանակցությունների հաջողության դեպքում հակամարտող կողմերը կտեղեկացվեն դրա մասին»,֊ - գրում է թերթը:

Միաժամանակ հոդվածագիրը կասկած է հայտնում, որ բանակցությունները մոտ ժամանակներս արդյունք կտան, քանի որ, թեեւ ադրբեջանական կողմը հավանություն է տալիս համանախագահների շրջանակի ընդլայնման գաղափարին, հայկական կողմը դեմ է դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG