Մատչելիության հղումներ

Լեւոն Մկրտչյանը «անհնար» է համարում բուհական ընդունելության քննություններում ստվերային գումարների շրջանառությունը բացառելը


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեքշաբթի օրը հայտարարեց, թե երկու օրից մեկնարկող բուհական ընդունելության քննություններում ստվերային գումարների շրջանառությունը անհնար է բացառել:

«Նման բան խոստանալը նույնիսկ ծիծաղելի կլինի», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը, ով նաեւ Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահն է: - «Չմոռանանք, որ գործ ունենք հայաստանյան իրականության հետ»:

Մկրտչյանը, այդուհանդերձ, հեղափոխականորեն է տրամադրված եւ խոստանում է 2-3 անգամ (նախորդ երկու տարիների համեմատությամբ) կրճատել շրջանառվելիք ստվերային գումարները:

«Քննությունները իրենք արդեն սուբյեկտիվ գործոն են: Քննությունների գործընթացը ինքնին ենթադրում է մրցակցություն», - ասաց Մկրտչյանը՝ շարունակելով. - «Եվ կա մեր իրականությունը, որտեղ կա կոլեգաների համակարգ, չգիտեմ, կա[ն] մնացած բոլոր խնդիրները»:

«Մենք պետք է փորձենք ապահովել հնարավորինս թափանցիկություն», - խոստացավ նախարարը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG