Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը կայցելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հուլիսի 25-26-ին Բրուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, բանակցություններ կվարի հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների դեսպանների հետ:

Վրացական լրատվամիջոցերի փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում քննարկվելու են Վրաստանում տեղի ունեցող գործընթացները եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հեռանկարները:

«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ում մեր գործընկերների հետ, որպեսզի տեսնենք՝ հնարավոր է արդյո՞ք մի փոքր հարթել դաշինքին Վրաստանի անդամակցելու ճանապարհը: Վրաստանը դեռ անելու շատ բան ունի: Ես ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակից եմ: Կարծում եմ, դա աշխարհի շահերից է բխում, որ մենք ընդլայնենք ՆԱՏՕ-ն», - Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիի հետ հուլիսի 5-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG