Մատչելիության հղումներ

Թուրքիան 10 միլիարդ դոլար է հատկացնում պաշտպանությանը


Պաշտպանությանը հատկացվող ֆինանսական միջոցների ծավալով Թուրքիան 5-րդն է եվրոպական պետությունների շարքում:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ունենալով ամենամեծ բանակը Եվրոպայում, Թուրքիան պաշտպանությանը հատկացնում է շուրջ 10 միլիարդ դոլար եւ ռազմական ծախսերով զիջում է միայն Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային եւ Իտալիային:

Մերձավոր Արեւելքում ամենամեծ ռազմական ծախսերն ունեն Իրանը (37 միլիարդ), Սաուդյան Արաբիան (35 միլիարդ) եւ Իսրայելը (27,2 միլիարդ դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG