Մատչելիության հղումներ

103 հայ Լիբանանից տեղափոխվել է Հայաստան


Վերջին օրվա ընթացքում 103 հայ Լիբանանից տեղափոխվել է Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ այնուհետեւ՝ ինքնաթիռով Հայաստան:

«Տեղափոխվածների մի մասը հայաստանցիներ են, բայց մեծ մասը այլ պետությունների, հիմնականում Լիբանանի քաղաքացիներ»,֊ - այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: - «Լիբանանի հայաբնակ շրջանները որոշակի հեռավորության վրա են գտնվում Իսրայելի կողմից ռմբակոծության ենթարկվող տարածքներից, եւ մեծ տագնապ չկա»:

Միաժամանակ Կարապետյանըը հաստատեց, որ «իրենց ընտանիքների անվտանգությամբ մտահոգված հայերը դիմում են Հայաստանի դեսպանատուն»:

«Հուսանք, որ շուտով ամեն ինչ կհանդարտվի»,֊ - ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Միաժամանակ «Ֆրանսպրես» գործակալությունը հայտնում է, որ ավստրալահայ երեխաների պարային խումբը, որը Հայաստանից Լիբանանով վերադառնում էր Ավստրալիա եւ Բեյրութի օդակայանի ռմբակոծության պատճառով մնացել էր Բեյրութում, արդեն տեղափոխվել է Սիրիա:

«Նրանք առանց միջադեպերի հասել են Սիրիա, եւ կարող եմ հաստատել, որ հիմա երեխաները նախաճաշում են Դամասկոսում»,֊ - Սիդնեյում ասել է պարային խմբի խոսնակ Աղվան Բալիոզյանը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG