Մատչելիության հղումներ

Հայաստանը էվակուացնում է Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիրմիր Կարապետյանը, Lիբանանից արդեն դուրս է բերվել Հայաստանի քաղաքացիների առաջին խումբը:

«Շուրջ 70 հոգուց բաղկացած խումբ էր կազմվել, որը նախ տեղափոխվեց Հալեպ, ապա շաբաթ օրը՝ ուղիղ չվերթով Երեւան», - ասաց Կարապետյանը:

Հայաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշեց նաեւ, որ այս օրերին լուրջ ուշադրություն է դարձվում Մերձավոր Արեւելքում Հայաստանի ներկայացուցչությունների աշխատանքին:

Նրա փոխանցմամբ, որոշում է կայացվել ուժեղացնել Հայաստանի դեսպանությունը Բեյրութում եւ Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում. - «Lրացուցիչ դիվանագետներ են ուղարկվելու այդ երկու քաղաքներ: Նրանք ուղարկվում են այստեղ գտնվող Հայաստանի քաղաքացիների կարիքները հոգալու եւ ցանկացողներին դուրս բերելու ջանքերին աջակցելու նպատակով»:

Վլադիմիր Կարապետյանը չի բացառում, որ մոտ օրերին կազմվեն ու Երեւան տարհանվեն Lիբանանում գտնվող Հայաստանի քաղաքացիների նոր խմբեր:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG