Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ ութնյակը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին համաձայնության հասնել 2006 թվականին


Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մեծ ութնյակն այսօր կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին քաղաքական կամք ցուցաբերել եւ Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության հասնել արդեն 2006 թվականին:

«Ութի խմբի» նախագահի հայտարարության մեջ ասված է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ «բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հարցը»:

«Մենք հաստատել ենք, որ «Ութի խումբը» աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ ընդգծել ենք հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների արագ համաձայնեցման անհրաժեշտությունը արդեն 2006 թվականին»,֊ - նշված է փաստաթղթում:

«Կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին՝ քաղաքական կամք դրսեւորել, հասնել համաձայնության եւ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի»,֊ - ասված է այսօր Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG