Մատչելիության հղումներ

Բրազիլական երկրորդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Բրազիլիայի Սեարա նահանգի խորհրդարանը ընդունել, իսկ նահանգապետ Լուիզիանա դե Օլիվեյրան վավերացրել է մի օրենք, որով ապրիլի 24֊-ը նահանգի ողջ տարածքում սահմանվում է որպես «Հայ ժողովրդի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Սան Պաուլոյից հետո Սաերան դարձավ Բրազիլիայի երկրորդ նահանգը, որը օրենսդրորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ, օրենքն ընդունվել է միաձայն:

Սաերան Բրազիլիայի հյուսիս֊արեւելյան ամենազարգացած նահանգներից մեկն է: Այնտեղ գործում է փոքրաթիվ, բայց լավ կազմակերպված հայկական համայնք:

Ըստ «Հայ Սփյուռք» հանրագիտարանի՝ ներկայումս Բրազիլիայում բնակվում է 25-֊30 հազար հայ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG