Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը Ղարաբաղի հարցում պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավոր:

«Փոխզիջման պետք է հասնեն այդ երկրների ժողովուրդները, իսկ Ռուսաստանը՝ գործընկերների հետ միասին, պատրաստ է հանդես գալ որպես այդ պայմանավորվածությունների կատարման երաշխավոր», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, կիրակի օրը Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում կայացած ասուլիսում ասել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ Մեծ ութնյակի պետությունների մեծ մասը «այս կամ այն չափով փորձում է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

«Գործընթացում ակտիվորեն ներգրավված են, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Շիրակը, Միացյալ Նահանգների առաջնորդ Ջորջ Բուշը», - ասել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG