Մատչելիության հղումներ

«Լոս Անջելես թայմս»-ը կոչ է արել սենատորներին չհաստատել Հայաստանում նոր դեսպանին՝ մինչեւ նա չարտասանի «ցեղասպանություն» բառը


«Լոս Անջելես թայմս» թերթը կիրակի օրվա խմբագրականում կոչ է արել սենատորներին չհաստատել Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի՝ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ «մինչեւ նա համարձակություն չունենա արտասանել «ցեղասպանություն» բառը:

Անցած ամիս ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը հետաձգեց Հոգլանդի հարցով որոշումը, քանզի, ինչպես փաստում է «Լոս Անջելես թայմս»-ը, «հանձնաժողովի անդամ սենատորների կեսը պահանջեց, որպեսզի պետդեպարտամենտը պաշտոնական բացատրություն տա, թե ինչո՞ւ է վաղաժամկետ հետ կանչվում դեսպան Էվանսը»:

«Նրանք միասնաբար պետք է արգելափակեն Հոգլանդի հաստատումը՝ մինչեւ նա չարտասանի «ցեղասպանություն» բառը», - ասվում է թերթի խմբագրականում:

«Իսկ Բուշի վարչակազմը պետք է քաջություն ունենա հրաժարվելու դատապարտման բացակայության իր քաղաքականությունից եւ հստակ բացատրի ոչ միայն ամերիկահայերին, այլեւ բոլոր ամերիկացիներին, ովքեր հավատում են, որ չարիքը պետք է կոչվի իր անունով, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգների քաղաքականությունը թելադրվում Անկարայի ազգայնականների կողմից», - փաստել է «Լոս Անջելես թայմս»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG