Մատչելիության հղումներ

Վաղը Վրաստանի խորհրդարանը կքննարկի խաղաղապահների դուրսբերման հարցը


Ըստ Վրաստանի խորհդրարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, վաղը պատգամավորները կքննարկեն Հարավային Օսիայից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը:

Թբիլիսիում ոչ ոք գրեթե կասկած չունի, որ վրաց օրենսդիրները կպահանջեն դուրս բերել ռուսաստանյան ստորաբաժանումները թե' Աբխազիայից, թե' Հարավային Օսիայից:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի, եթե վրացական կողմը նման որոշում կայացնի, Մոսկվան հաշվի կառնի նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչների կարծիքը, որոնք կտրականապես դեմ են ռուսական զորքերի դուրսբերմանը:

Իրավիճակը հատկապես բարդ է Հարավային Օսիայում, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում երկու ահաբեկչական գործողություն արձանագրվեց՝ մեկին զոհ գնաց չճանաչված հանրապետության Անվտանգության խորհդրի քարտուղարը, մյուսն ուղղված էր խորհրդարանի պատգամավոր եւ դաշտային հրամանատար Բալա Բեստաուտիի դեմ: Վերջինս, սակայն, հրաշքով ողջ մնաց: Ու թեեւ Հարավային Օսիայի ղեկավարները պնդում են, թե կատարվածը վրացական հատուկ ծառայությունների գործն է, Թբիլիսիում համոզված են, որ տեղի ունեցածը «ներօսական քրեական բախում էր»: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG