Մատչելիության հղումներ

Գեւորգ Պողոսյան. «Հանրապետական կուսակցությունը վարկանիշով առաջինը չէ»


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը, Հայաստանում անցկացված ծավալուն սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ Հանրապետական կուսակցությունը վարկանիշով առաջինը չէ:

«Նույնիսկ այսօր Հանրապետականը՝ լինելով ուժեղ, հզոր, իշխանության գլխին կանգնած կուսակցություն, վարկանիշով առաջինը չէ: Երբեմն իշխանամետ կամ իշխանության գլուխ կանգնած կուսակցությունը իր նկատմամբ մեծ թվով հակադիր տրամադրություններ է հավաքում, եւ շատ-շատերը կարող են ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել միայն նրա համար, որ սա իշխանական կուսակցություն է», - նշեց Գեւորգ Պողոսյանը:

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական օժանդակությամբ Baltic Surveys / International Republican Institute եւ Gallup կազմակերպությունները Հայաստանում անկացրել են ծավալուն սոցիոլոգիական հետազոտություն՝ բնակչության ընդանուր տրամադրությունը պարզելու համար

Անցած շաբաթ հրապարակված արդյունքներում ներառնված չէին կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ տվյալները: Դրանք, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, ներկայացվել են միայն հարցման մեջ ներառված կուսակցություններին, ընդ որում՝ ամեն կուսակցություն տեղեկացվել է միայն իր վարկանիշի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG