Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ դիմում է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ անդամակցելու խնդրանքով:

Սարգսյանը նաեւ ասել է, որ առայժմ պատասխան չի ստացել:

Հուլիսի 22-ին կայանալու է ՀՀԿ հերթական համագումարը, որտեղ, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, Սերժ Սարգսյանը կարող է ընտրվել կուսակցության ղեկավար մարմնի կազմում:

Խոսելով 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին՝ պաշտպանության նախարարը նշել է, թե ամեն ինչ հստակ կդառնա 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG