Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան» 3-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր Հայաստանի պետական պատկերասրահում վարպետության դաս անցկացրեց հայտնի վարվերագրող Արտավազդ Փելեշյանը:

Հայ վավերագրական կինոյի միջազգային համբավը բազմապատկած ռեժիսորը, որ վերջին տարիներին ապրում է Ռուսաստանի մայրաքաղաքում, նոր ֆիլմ չի ստեղծել արդեն 14 տարի:

«14 տարին մեծ ժամկետ է, բայց ինձ դա չի շփոթեցնում», - լրագրողներին ասաց Փելեշյանը: - «Փոխարենը ես մտածում եմ, մտքիս մեջ նկարահանում՝ հույս ունենալով մի օր տեսնել իմ մտքերը էկրանին»:

«Ոսկե ծիրան»-ի վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջոն Հայաստանն ու հայ կինոն բացահայտել է հենց Փելեշյանի ֆիլմերի միջոցով:

«Եթե ես ինձ կայծ համարեմ կինոյի աշխարհում, ապա մեծ վարպետը [Փելեշյանը]՝ կայծակ է», - ասաց Ռեջջոն:

Արտավազդ Փելեշյանին միջազգային համբավ են բերել նրա «Սկիզբը», «Մենք», «Տարվա եղանակները», «Մեր դարը» ֆիլմերը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG