Մատչելիության հղումներ

Պատգամավորի որդին ենթարկվել է հարձակման


Հայաստանի գլխավոր դատախազության՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության համաձայն, հուլիսի լույս 12-ի գիշերը հրազենային վնասվածքով Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը:

Ըստ հաղորդագրության, տուժածի ընկերը ավելի ուշ ներկայացել է ոստիկանության բաժին ու պատմել, որ Արթուրի վրա կրակել է անծանոթ մեկը, երբ իրենք Թումանյան փողոցում մոտեցել են Արթուրի BMW մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի վայրում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակի երկու պարկուճ:

Մայրաքաղաքի Կենտրոն համայնքի ոստիկանության քննչական բաժինը հարուցել է քրեական գործ: Հանցագործն առայժմ չի բացահայտվել:

Արթուրի հայրը՝ Ազգային ժողովի պատգամավոր Աբրահամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր որդին չի ճանաչել կրակողին: Պատգամավորը նաեւ հավաստիացրեց, որ իր 24-ամյա որդին, որն աշխատում է Հայկոոպի միջազգային հարաբերությունների բաժնում, թշնամիներ չունի:

Աբրահամ Մանուկյանը կարծում է, որ իր որդու ուղղությամբ սխալմամբ են կրակել, քանի որ Արթուրի վիրավորվելուց քիչ անց մոտակայքում կրկին կրակոցներ են հնչել: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, իրավապահ մարմինները նույնպես չեն բացառում նման վարկածը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG