Մատչելիության հղումներ

Թուրքիայում կայացավ Բաքու - ֊Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությունը


Այսօր Թուրքիայի Ջեյհան նավահանգստում տեղի ունեցավ Բաքու ֊- Թբիլիսի - ֊Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի բարձրագույն ղեկավարները, ինչպես նաեւ նախարարներ 30 երկրներից:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խողովակաշարն անվանեց «21֊-րդ դարի Մետաքսի ճանապարհ»:

1770֊ կիլոմետրանոց նավթամուղով, որը շրջանցում է Ռուսաստանը եւ Իրանը, կասպյան նավթը հասցվելու է արեւմտյան շուկաներ:

«Սա պատմական պահ է, երբ փոխվում է աշխարհի էներգետիկ քարտեզը»,֊ - ասաց «Բրիթիշ փեթրոլեում»-֊ի գործադիր տնօրեն Ջոն Բրաունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ջեյհանում կարծիք է հայտնել, թե նավթամուղը «նոր դարաշրջան է բացում տարածաշրջանի զարգացման պատմության մեջ»:

«Հաջորդ քայլը կլինի այս խողովակաշարով ղազախստանյան նավթի դուրս բերումը համաշխարհային շուկա եւ ադրբեջանական գազի արտահանումը Բաքու֊ - Թբիլիսի֊ - Էրզրում գազատարով»,֊ - ասաց Իլհամ Ալիեւը:

«Այս ծրագրի շնորհիվ Ադրբեջանը կդառնա տնտեսապես հզոր երկիր. օգտագործելով նավթից ստացվելիք եկամուտները, մենք կլուծենք մեր բոլոր սոցիալական խնդիրները»,֊ - նշեց Ադրբեջանի նախագահը:

Խողովակաշարը, որի կառուցման համար ծախսվել է մոտ 4 միլիարդ դոլար, կարող է օրական 1 միլիոն բարել նավթ հասցնել Միջերկրական ծովի ափը: Ներկայումս, ինչպես վկայում են արեւմտյան գործակալությունները, խողովակաշարով տեղափոխվում է 430 հազար բարել նավթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG