Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորում է Ռուսաստանին չլռեցնել քննադատությունը


Ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել քննադատությունը լռեցնելու փորձերը:

Կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հոլի Քարթները ասել է, որ Մեծ ութնյակի անդամ երկրների ղեկավարները պետք է հիշեցնեն նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա «պարտավորություն է ստանձնել ապահովել ժողովրդավարական ազատությունները եւ չմիջամտել դրանց»:

Մեծ ութնյակի գագաթնաժողովը բացվում է շաբաթ օրը Սանկտ֊Պետերբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG