Մատչելիության հղումներ

Իսրայելը ռմբակոծում է Լիբանանը


Իսրայելն այսօր ուժգին ռմբակոծության է ենթարկել հարավային Լիբանանը, ինչի արդյունքում արդեն զոհվել է ավելի քան 40 մարդ:

Իսրայելը նաեւ ռմբակոծել է Բեյրութի միջազգային օդակայանը եւ շրջափակել է լիբանանյան նավահանգիստները:

Ինչպես հաղորդում են արեւմտյան գործակալությունները, այս գործողությունները Իսրայելը ձեռնարկել է այն բանից հետո, երբ Լիբանանի տարածքում գործող «Հզբոլա» մահմեդական խմբավորումը չորեքշաբթի օրը պատանդ է վերցրել իսրայելցի երկու զինվորների:

«Հզբոլա»-ն այսօր հայտարարել է, որ, ի պատասխան Իսրայելի գործողությունների, «Կատյուշա» տեսակի մոտ 60 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային տարածքների ուղղությամբ:

Այս ռազմական գործողությունները ամենալուրջն են 1996 թվականից ի վեր, երբ իսրայելյան բանակը մտավ հարավային Լիբանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG