Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանցի 3 երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ դատապարտվել են իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով, իսկ նրանցից երկուսը`ազատազրկվել:

«Ենի Ֆիքիր» կազմակերպության 3 անդամները ձերբակալվել էին անցած տարի՝ խորհրդարանական վիճահարույց ընտրությունների նախօրեին եւ մեղադրվել պետական հեղաշրջման փորձի մեջ:

«Ենի Ֆիքիր»-֊ի առաջնորդ Ռուսլան Բաշիրլին եւ նրա երկու տեղակալները՝ Ռամին Թաղիեւը եւ Սաիդ Նուրիեւը, մեղադրվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ:

Բաքվի դատարանը դատապարտել է Բաշիրլիին 7 տարվա, Թաղիեւին՝ 4 տարվա ազատազրկման, իսկ Նուրիեւին՝ 5 տարվա պայմանական ազատազրկման: Նրանք չեն ընդունել իրենց մեղքը:

Ըստ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության՝ իրավապաշտպանները համոզված են, որ երիտասարդ ընդդիմադիրների դատապարտման պատճառները քաղաքական են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG