Մատչելիության հղումներ

Գորգագործությունը շահավետ է


Գորգագործությամբ զբաղվում են նաեւ մեր օրերում, թեեւ իհարկե, ոչ այն ծավալներով, ինչ առաջ էր: Ամեն դեպքում հիմա էլ կարելի է գտնել մարդկանց, ովքեր իրենց ապրուստն ապահովում են հենց ավանդական գորգ գործելով: 23-֊ամյա Սալվինաս Գրիգորյանը արդեն չորս տարի աշխատում է «Արմեն-Կարպետ» ՓԲԸ-ում, աշխատանքը գործարքային է, Սալվինասն ասում է, որ շատ շահավետ է գորգագործությամբ զբաղվելը:

Հայկական գորգերում գերակշռում է կարմիր գույնը: Դարեր շարունակ հայերը կարմիր ներկը ստացել են որդան կոչվող միջատից, որի ստացման տեխնոլոգիային միայն իրենք էին տիրապետում, ահա թե ինչու հայկական գորգերն ու կարպետները խիստ թանկարժեք էին: Այսօր գորգագործության որոշ ավանդույթներ պահպանվել են, բայց ժամանակի նորամուծություններից խուսափել հնարավոր չէ՝ ավանդական նախշերին ու գույներին փոխարինելու են եկել նորերը:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG