Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը նախատեսում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցումով դիմել Հունգարիայի իշխանություններին:

Ադրբեջանի արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Զավեր Գաֆարովը day.az-ին հայտնել է, որ Սաֆարովի էքստրադիցիայի շուրջ գործընթացը սկսվելու է այս տարվա աշնանը՝ Հունգարիայի վերաքննիչ դատարանում Սաֆարովի գործով բողոքը քննելուց հետո:

Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը պաշտպանող Նազելի Վարդանյանը ապրիլին Բուդապեշտի դատարանի կայացրած վճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին կարծիք էր հայտնել, թե առաջիկա տարիների ընթացքում Սաֆարովին թույլ չեն տա պատիժը կրել Ադրբեջանում:

«Մեղադրյալի էքստրադիցիայի պայմանները կանոնակարգվում են միջազգային օրենսդրությամբ», - պարզաբանել էր Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG