Մատչելիության հղումներ

Վրաստանում իրենց հանգիստը անցկացնել նախընտրող զբոսաշրջիկների թվով Հայաստանը երրորդ տեղում է: Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստան է այցելել 25 հազար 479 հայաստանցի զբոսաշրջիկ:

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ առողջարանների դեպարտամենտից ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են, որ Վրաստան ամենից շատ այցելել են թուրք զբոսաշրջիկները՝ 30 հազար 548 մարդ, երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 26 հազար 479 զբոսաշրջիկ:

Իսկ ընդհանուր առմամբ, 2006 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 119 հազար 759 զբոսաշրջիկ:

«Ուրախալի է, որ հայերն այս տարի սկսել են մեկնել Վրաստան, քանի որ ճանապարհին նրանց այլեւս ոչ ոք չի կանգնեցնում, չի խանգարում, ինչպես նախկինում էր: Մենք հայերին շատ սպասում ենք, մեզ դուր է գալիս, երբ նրանք գալիս են», - անցյալ տարվա օգոստոսին Երեւանում հայտարարել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG