Մատչելիության հղումներ

Իրանի ֆուտբոլի հավաքականի հայազգի անդամ Անդրանիկ Թեյմուրյանն այս գիշեր Թեհրանից մեկնեց Lոնդոն: Ամենայն հավանականությամբ, շուտով Թեյմուրյանը կխաղա Անգլիայի բարձրագույն լիգայի 20 թիմերից մեկում՝ «Բոլտոն»-ում:

Գերմանիայում վերջերս ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 23-ամյա Թեյմուրյանի խաղը գրավել էր այս թիմի մարզչին, ու ոչ միայն նրան. վերջին ամսվա ընթացքում Անդրանիկը միաժամանակ առաջարկություններ էր ստացել եվրոպական ու ասիական մի քանի հեղինակավոր ակումբներից:

«Ինձ համար բավական դժվար էր ընտրություն կատարել, բայց ի վերջո ընտրեցի «Բոլտոն»-ը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում թռիչքից առաջ խոսոտովանեց երիտասարդ ֆուտբոլիստը: - «Հրավեր էի ստացել Կատարից, Թուրքիայի երկու ակումբներից, Շվեյցարիայից, Գերմանիայից եւ Lոնդոնից: Ընտրեցի Lոնդոնը»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ երբեւէ հանդես գա նաեւ Հայաստանի հավաքականի կազմում, Անդրանիկ Թեյմուրյանը պատասխանեց. - «Ես խնդիր չունեմ, բայց կարծում եմ, քանի որ այստեղ եմ ծնվել՝ չեմ կարող: Եթե կարողանամ՝ մեծ սիրով կխաղամ»:

«Ցավոք, հայկական ֆուտբոլին ծանոթ չեմ, երբեւէ որեւէ հայկական թիմի հետ չեմ շփվել, բայց շատ կուզեի տեսնել, թե ինչպես են հայերը ֆուտբոլ խաղում», - ասաց Անդրանիկ Թեյմուրյանը:

«Մարզումների պատճառով դեռեւս չի հաջողվել Հայաստան գնալ, բայց շատ եմ ուզում, եւ հույսով եմ, շուտով ինքս կտեսնեմ Հայաստանը», - եզրափակեց Իրանում ծնված հայազգի երիտասարդը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG