Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան չորեքշաբթի օրը Երեւանում հայտարարել է, որ Սոչիում մայիսի 3-ին վթարի ենթարկված «Արմավիա» ընկերության Ա-320 օդանավի աղետի պատճառները հետաքննող խումբը արդեն ունի բոլոր տվյալները «վթարի պատճառը հստակ եւ օբյեկտիվ ներկայացնելու համար» եւ «բոլոր նյութերը կհրապարակվեն մինչեւ հուլիսի վերջը»:
Վթարի պատճառների մասին վերջնական եզրակացությունը հրապարակելուց հետո հարցով կզբաղվեն Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինները:
Տատյանա Անոդինան Երեւան է ժամանել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակության կազմում:
Պատվիրակությունը այսօր Երեւանում հանձնաժողովի հայկական կողմի հետ քննարկել եւ ամփոփել է անցած կես տարվա ընթացքում կատարված աշխատանքները, համագործակացությունն էլ ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված միջոցառումները:
Հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին փոխանցեց, որ քննարկվել է նաեւ Վերին Լարսի անցակետի աշխատանքի խնդիրը. - «Այս հարցը, անշուշտ, ներառված է ստորագրված արձանագրության մեջ: Պայմանավորվել ենք, որ այսօր եւեթ՝ երբ պարոն Լեւիտինը վերադառնա Մոսկվա, հարցը կզեկուցի Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը»:
Լեւիտինը, իր հերթին, լրագրողներին տեղեկացրեց, որ Վերին Լարսի անցակետում «պարզապես ճանապարհի նորոգման աշխատանքներ են իրականացվում»:
Կարինե Քալանթարյան