Մատչելիության հղումներ

Աշխարհի չեմպիոնի մարզիչը հրաժարական է ներկայացրել


Աշխարհի ֆուտբոլի առաջնությունում հաղթանակ տարած Իտալիայի հավաքականի մարզիչ Մարչելո Լիպին այսօր հրաժարական է ներկայացրել:

Լիպին հայտարարել է, որ հեռանում է, քանի որ «սպառված է համարում իր դերը Իտալիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում»:

Նա հայտնել է, որ ցանկանում է մեկ տարի հանգստանալ, ինչից հետո կվերադառնա մարզչական աշխատանքի:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկարլո Աբետեն հայտնել է, որ «հրաժարականի որոշումը Լիպին կայացրել էր շաբաթներ առաջ՝ միգուցե նախքան առաջնությունը»:

Լիպիի անունը առնչվում է Իտալիայի առաջնություններում վերջին տարիներին ծագած սկանդալների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG