Մատչելիության հղումներ

Զիդանը կարող է զրկվել աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից


ՖԻՖԱ֊-ի ղեկավար Յոզեֆ Բլատերը այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Ջինեդին Զիդանը կարող է զրկվել աշխարհի առաջնության լավագույն խաղացողի տիտղոսից՝ եթե պարզվի, որ Զիդանի մեղքով է տեղի ունեցել իտալացի Մարկո Մատերացիի հետ միջադեպը:

Բլատերն ավելացրել է, որ ՖԻՖԱ-֊ն կարգապահական հետաքննություն է նախաձեռնել այդ միջադեպի պատճառները պարզելու նպատակով:

«ՖԻՖԱ֊-ն իրավասու եւ պարտավոր է միջամտել, երբ խաղացողի վարքագիծը հակասում է մարզական էթիկային»,֊ - ասել է Բլատերը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ կելնի անմեղության կանխավարկածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG