Մատչելիության հղումներ

logo-print
Եվրահանձնաժողովն այսօր դատապարտել է թուրքական դատարանի վճիռը «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինկի նկատմամբ:

Թուրքիայի վերաքննիչ դատարանն այսօր վերահաստատել է Դինկի դատավճիռը, որով նա դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով:

«Ես հիասթափված եմ այս վճռով, որը սահմանափակում է արտահայտվելու ազատությունը»,֊ - ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռեյնը: Նրա կարծիքով, Թուրքիայի նոր Քրեական օրենսգրքի 301-֊րդ հոդվածի հիման վրա կայացված այս առաջին վճիռը կարող է նախադեպ հանդիսանալ, քանի որ դատարաններում շարունակվում է նման գործերի քննությունը:

«Այդ պատճառով ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին փոխել 301-րդ հոդվածը եւ նման ձեւակերպումները՝ երաշխավորելու համար արտահայտվելու ազատությունը Թուրքիայում»,֊ - ասել է Օլի Ռեյնը:

Նա հիշեցրել է, որ արտահայտվելու իրավունքը «Կոպենհագենի քաղաքական չափանիշերի» առանցքային սկզբունքն է, որը պետք է պահպանվի, եթե Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրամիությանը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»֊-ը, Դինկը կարող է ազատազրկվել, եթե առաջիկա 5 տարիների ընթացքում նրան նույն մեղադրանքը ներկայացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG